Մինչև այս Արցախից Հայաստան է տեղափոխվել 77 հիվանդ. Ավանեսյան
Մենք Արցախի հետ անընդհատ աշխատանքային կապի մեջ ենք և ըստ անհրաժեշտության և հնարավորության կազմակերպվում է հիվանդների տեղափոխումը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Արցախից Հայաստան տեղափոխվող հիվանդների մասին:
Նրա խոսքով՝ մինչև այս տեղափոխվել է 77 հիվանդ է տեղափոխվել և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն Երևանում (Ըստ ԱՀ առողջապահության նախարարության այդ թիվն այժմ 83 է):
«Չեմ կարող ասել, որ դա պարզ և հեշտ գործընթաց է, բայց մենք գործարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի այս հիվանդները, որոնք կարիք ունեն մասնագիտացված բուժօգնության, տեղափոխվեն Երևան»,- նշեց Ավանեսյանը: