«Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը»․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Ադրբեջանի՝ 2028 թվականին Համագործակցությունում նախագահությունը ստանձնելու որոշումը պատմական է անվանել։ «Հուսով եմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի 2029 թվականին, ըստ հերթականության, ստանձնել այդ պատվավոր գործառույթը»,- ասել է Լուկաշենկոն։

Այս թեմայով
am