«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք:

ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից «Մեգանյուզ»-ին հայտնել են, որ ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով կարգապահական վարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ՀՀ ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքի առիթով, և այս շրջանակում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ՀՀ ԱԺ տարածք։

Ավելի վաղ  հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականների վարքագծի հետ կապված Ազգային ժողովում և իշխանական շրջանակներում լուրջ ուսումնասիրություն է սկսվել, ավելին՝ քննարկվում է նրանց գործողությունների առնչությամբ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը:

Այս թեմայով
am