Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Հայկ Սարգսյանի հարցը, որը շաբաթներ շարունակ անորոշ է, որոշ ՔՊ-ականների կարծիքով հնարավոր է հետողորմյա լուծում ստանա։ Թեման հասել է ՔՊ վերահսկող հանձնաժողովին եւ վարչությանը։
Նշվում է, որ թեեւ շատերը ցանկանում են նրան հեռացնել ՔՊ շարքերից, Նիկոլ Փաշինյանը, ըստ աղբյուրի, առանձնապես շահագրգռված չէ։ Հայկ Սարգսյանին տրվել է հնարավորություն մասնակցելու քննարկմանը եւ առաջիկայում ներկայացնելու պարզաբանումներ, իսկ նա, ըստ հրապարակման, նախատեսում է ներկայացնել «հուժկու փաթեթ», որը կարող է փոխել իրավիճակը։