Իջեցված քաղաքական հանձնարարության ֆոնին հերթով քրեական գործեր են հարուցվում․ Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել:

2004 թվականին տեղի ունեցած օտարման գործընթացում դատախազը «առերևույթ հանցանքի հատկանիշներ է հայտնաբերել» ու ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտե։

Դատաիրավական համակարգին իջեցված քաղաքական հանձնարարությունների ֆոնին հերթով քրեական գործեր են հարուցվում:

Այսպես որ շարունակվի, հեռու չէ այն օրը, երբ արցախյան առաջին պատերազմում հաղթանակի առնչությամբ էլ Սերժ Սարգսյանի մասնակցության ու որոշումների առիթով «առերևույթ հանցանքի հատկանիշներ» կհայտնաբերվեն, գործ կհարուցեն:

Սկզբունքորեն հա՛մ գործող կառավարիչը գոհ կլինի, հա՛մ Ալիևը»:

Այս թեմայով
am