Մի խումբ անձանց կյանքի դեմ ոտնձգություն է իրականացվել. կարող է դիտարկվել ցմահ ազատազրկման հնարավորությունը. Վարդևանյանը՝ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին
Ադրբեջանցին ներթափանցելուց, պետական սահմանը ապօրինի հատելուց և մի շարք այլ հանգամանքներից բացի, կատարել է նաև մարդու կյանքի դեմ ոտնձգություն, որը իրականացրել է կնոջ և երեխաների՝ մի խումբ անձանց դեմ, ճեպազրույցի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Այստեղ ընդհուպ ցմահ ազատազրկման հնարավորությունը կարող է դիտարկվել, որովհետև կարծես անձի կամքից անկախ է, որ վրա չի հասել ողբերգական հետևանքը։
Նշված ադրբեջանցու ազգային պատկանելությունը տեղին է ընդգծել, որովհետև դա փաստական տվյալ է»
Նա հայտարարեց՝ գործ ունենք բացառիկ իրավիճակի հետ, որտեղ նաև մայրական բնազդն է գործել։
Վարդևանյանը քաջառողջություն մաղթեց ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը։