Ձեր նվիրումի շնորհիվ է ձևավորվում կրթված ու հայրենատեր սերունդը». Սասուն Միքայելյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ Ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ։
Ուսուցիչը առանձնահատուկ դերակատարություն ունի յուրաքանչյուրիս կյանքում։ Անգնահատելի է Ձեր դերը սերունդներին գիտելիքներ փոխանցելու, կրթելու եւ դաստիարակելու գործում։  
Ձեր ամենօրյա աշխատանքի, նվիրումի ու համբերության շնորհիվ է ձեւավորվում կրթված, հայրենասեր ու հայրենատեր սերունդը՝ հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր գիտակցմամբ։
Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում, այլեւ արժեքներ, որոնք ուղեկցում են մարդուն ողջ կյանքի ընթացքում։ 
Հարգելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ Ձեզ, Ձեր՝ ուսուցչի օրվա  առթիվ եւ մաղթում առողջություն, անսպառ ուժ, համբերություն ու նորանոր հաջողություններ։ Թող Ձեր ամենօրյա նվիրումն ու աշխատանքը միշտ արժեւորվեն, իսկ Ձեր սաների հաջողությունները լինեն Ձեր ամենամեծ ձեռքբերումը։ 
Խաղաղություն մեր երկրին, ամուր հավատ՝ մեր վաղվա օրվա հանդեպ:
Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր՝ Սասուն Միքայելյան

Այս թեմայով
am