Շենգավիթն ապրեց իր տոնը․ մշակութային շունչ, հանրային դեմքեր և տոնական երեկո

Այսօր Շենգավիթ վարչական շրջանը գտնվում էր տոնական բարձր տրամադրության և մշակութային իրադարձությունների կենտրոնում։ Համայնքային տոնը վերածվել էր իսկական տոնախմբության, որը մեկտեղել էր արվեստագետների, հանրային ճանաչում ունեցող դեմքերի, բազմաթիվ հյուրերի և տեղի բնակիչներին։

Հարուստ պատմություն ու ինքնատիպ դիմագիծ ունեցող Շենգավիթն այսօր շնչում էր տոնական էներգիայով ու ջերմությամբ։ Հագեցած ծրագիրն ու կենդանի շփումները ստեղծել էին մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր ներկա իրեն զգում էր այդ միասնական տոնի մասնիկը։

Միջոցառման երաժշտական ծրագրին յուրահատուկ տրամադրություն հաղորդեց երգչուհի Իվետա  Մուկուչյանի  ելույթը՝ գեղեցիկ ակնթարթներ պարգևելով տոնական երեկոյին ներկա հանդիսատեսին։

Այս օրը ևս մեկ անգամ ընդգծեց համայնքային համախմբվածության ու մշակութային կյանքի կարևորությունը։ Շենգավիթի տոնական օրը լրացրեց համայնքի տարեգրությունը հերթական հիշարժան էջով։

Մարգարիտա Դավթյան 

Այս թեմայով
am