Շենգավիթը այսօր տոնում է իր օրը

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Շենգավիթ վարչական շրջանը նշում է իր օրը։ Երեկոյան Գարեգին Նժդեհի հրապարակում կանցկացվի տոնական մեծ միջոցառում, որը կմիավորի շենգավիթցիներին ու քաղաքի հյուրերին։

Ժամը 19:00-ից նախատեսված է երաժշտական ծրագիր՝ Իվետա Մուկուչյանի, «Կամի Ֆրենդս»-ի և DJ MENN-ի մասնակցությամբ։ Երեկոն խոստանում է լինել երաժշտությամբ, պարով և տոնական տրամադրությամբ լի։

Շենգավիթի օրը ևս մեկ առիթ է մեկ վայրում համախմբվելու, միասին նշելու վարչական շրջանի տոնը և արժևորելու այն քաղաքային միջավայրը, որի ամենակարևոր մասը հենց մարդիկ են։

Շնորհավորում ենք Շենգավիթի ղեկավարին, շենգավիթցիներին և բոլոր նրանց, ովքեր իրենց առօրյայով ու աշխատանքով ձևավորում են վարչական շրջանի կյանքը։ Թող Շենգավիթը շարունակի զարգանալ, բարեկարգվել ու պահպանել իր յուրահատուկ շունչը։

Այսօր Շենգավիթի օրն է՝ իր մարդկանց, իր պատմության ու իր քաղաքի շնչով։ Շնորհավոր տոնդ, Շենգավի՛թ

Այս թեմայով
am