Իրանի դեմ պայքարում Թուրքիան, Ադրբեջանը աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ին․ Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ մի շարք երկրներ ոչ հրապարակային աջակցություն են ցուցաբերում Վաշինգտոնին՝ Իրանին «առևտրային նավերի վրա հարձակումների համար պատասխանատվության ենթարկելու» նպատակով։
«Եթե նայենք Թուրքիային, Ադրբեջանին, Կատարին, ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային և ընդհանրապես ամբողջ աշխարհին, ապա իրականում տեսնում ենք, որ բազմաթիվ երկրներ մասնավոր կարգով մեծ աջակցություն են ցուցաբերում մեզ՝ օգնելով հասնել նրան, որ իրանցիները պատժվեն առևտրային նավերի ուղղությամբ կրակելու համար», — ասել է Վենսը։
Միևնույն ժամանակ, նա չի հստակեցրել, թե թվարկված երկրներն ինչ կոնկրետ աջակցություն կամ միջոցներ են տրամադրում Վաշինգտոնին։