ՀՀ իշխանությունները մտադիր են խլել «Գաջեգործ» ընկերությունը նախկին իշխանամետ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ բարեկամական կապեր ունեցող սեփականատիրոջից
ՀՀ իշխանությունները մտադիր են խլել «Գաջեգործ» ընկերությունը նախկին իշխանամետ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ բարեկամական կապեր ունեցող սեփականատիրոջից:
Խոսքը Երևանում գտնվող գաջի գործարանի մասին է, որի սեփականաշնորհումը ժամանակին, դատախազության վարկածով, իրականացվել է ապօրինի կերպով։ Այժմ պետությունը ցանկանում է գործարանի բաժնետոմսերը վերցնել իր սեփականության տակ։
«Հրապարակ» թերթը գրում է, որ ձեռնարկությունը պատկանում է Քալանթարյանների ընտանիքին, իսկ գործադիր տնօրեն Արմեն Քալանթարյանը Սարգսյանի աներն է։ Հայկ Սարգսյանն ընտրություններից առաջ տարաձայնություններ ուներ կուսակիցների հետ և չէր ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում։ Քալանթարյանի մյուս դուստրն էլ ամուսնացած է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի հետ։