Կաշկանդվածություն չենք ունեցել. ՊԵԿ նախագահը` Քոչարյանների ընկերություններում ստուգումների մասին

Քոչարյանների ընտանիքին պատկանող բոլոր ընկերություններում միշտ եղել են ստուգումներ՝ հիմնվելով ռիսկերի վրա, այս մասին Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Այդ ընկերություններում ստուգումներ իրականացնելու որևէ կաշանդվածություն երբևէ չի եղել»,-պնդեց ՊԵԿ նախագահը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը կալանավորվել են:
Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանն անմիջապես ձերբակալվել են, բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրանց մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման և կաշառք ստանալու հոդվածներով։ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոց էր տեղափոխվել հենց Հակակոռուպցիոնից:

ՊԵԿ-ն էլ Քոչարյաններին պատկանող մի շարք ընկերություններում հարկային ստուգումներ էր կատարել:

Այս թեմայով
am