Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանի գրառումը․ «Օ՜ զարմանք, Նարեկ Նալբանդյանը «ձեռք բերեց» «Հրազդան ցեմենտի գործարանը»»:
Հիշեցնենք, որ Նարեկ Նալբանդյանը համարվում է ՔՊ-ին մոտ կանգնած գործարար:
Նրան պատկանող Eighty Eight Deluxe Hotel-ի պաշտոնական ֆեյսբուքյան կայքում գրառում է արված, որում ասվում է
«Հրազդան ցեմենտի գործարանը» նոր սեփականատեր ունի․ Նարեկ Նալբանդյանը նախատեսում է լայնածավալ ներդրումային ծրագիր
Տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտի գործարան»-ը նոր սեփականատեր ունի։ Այն ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը։
Գործարանի համար սկսվում է զարգացման նոր փուլ։ Հնարավորինս սեղմ ժամկետներում նախատեսվում է մեկնարկել լայնածավալ ներդրումային ծրագիր։
Ծրագրի շրջանակում կվերազինվեն գործարանի սարքավորումները, կվերականգնվի արտադրական ներուժը և կստեղծվեն նոր աշխատատեղեր։
«Հրազդան ցեմենտի գործարան»-ի վերագործարկումը կարևոր նշանակություն կունենա Հայաստանի արդյունաբերության զարգացման համար՝ նպաստելով տեղական արտադրության աճին և երկրի տնտեսական ակտիվությանը»։