Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին․ Պուտին

Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին, դա բխում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

«Նախ և առաջ կընդգծեմ գլխավորը, սրանից կցանկանայի սկսել։ Մենք միշտ հանդես ենք եկել և հանդես ենք գալիս Հայաստանի հետ բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին՝ հենվելով ռազմավարական գործընկերության և դաշնակցության սկզբունքի վրա»,- ասել է պետության ղեկավարը։

«Դա բխում է հայ ժողովրդի հիմնարար շահերից, Ռուսաստանի հիմնարար շահերից»,- հավելել է նա։

 

Այս թեմայով
am