«Թող նոր ուսումնական տարին լինի ստեղծագործ մտքի և հաղթանակների տարի». Վասակ Վարդանյանի ուղերձը
ՀՀ Կոտայքի մարզպետին փոխարինող Վասակ Վարդանյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1-ի' Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ, սիրելի՛ ծնողներ,
սրտանց շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Նոր ուսումնական տարին նոր նպատակների, ձեռքբերումների և կարևոր բացահայտումների սկիզբ է:
Այս օրն առանձնահատուկ հուզմունքով են դիմավորում հատկապես առաջին դասարանցիները, ովքեր առաջին անգամ են բացում դպրոցի դռները և մուտք գործում գիտելիքի հրաշալի աշխարհ։
Սիրելի՛ աշակերտներ,
թող նոր ուսումնական տարին լինի ստեղծագործ մտքի, հաջողությունների և հաղթանակների տարի։ Ձգտեք սովորել, զարգանալ և վստահ քայլերով կերտել Ձեր ապագան։
Հարգելի՛ մանկավարժներ,
շնորհավորում եմ նաև Ձեզ: Ձեր մասնագիտական նվիրումը, գիտելիքն ու հոգատար վերաբերմունքը սերունդների կրթության և դաստիարակության կարևորագույն հիմքն են։
Սիրելի՛ ծնողներ,
Ձեր աջակցությունն ու վստահությունն անչափ կարևոր են մեր երեխաների կրթության գործում: Թող Ձեր զավակների հաջողություններն ու ձեռքբերումները մշտապես հպարտության և ուրախության զգացումներ պարգևեն: Թող յուրաքանչյուր աշակերտ և ուսանող վստահ քայլերով առաջ շարժվի դեպի իր երազանքներն ու նպատակները:
Կոտայքի մարզի բոլոր կրթօջախներին մաղթում եմ խաղաղ, արդյունավետ և հաջողություններով լի ուսումնական տարի: