Ինչո՞ւ է Պուտինը շնորհավորել Քոչարյանին, և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
Ինչո՞ւ է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչո՞ւ չի շնորհավորել Փաշինյանին. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը նշեց, որ Քոչարյանին շնորհավորելու պատճառները ակնհայտ են՝ հաշվի առնելով նրանց երկար տարիների ընկերական հարաբերությունները և գործընկերային բարձր մակարդակը։
«Կարծում եմ՝ ակնհայտ է նաև՝ ինչու չի շնորհավորել Փաշինյանին. ՀՀ-ՌԴ այսօրվա հարաբերությունները բավականին բարդ փուլում են և նաև այս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով, և, իհարկե, լուրջ ազդեցություն է ունեցել իր (խմբ.՝ Փաշինյանի) լեգիտիմության պակասը։
Ամբողջ քարոզարշավը և ընտրական պրոցեսը ուղղորդվել է համատարած ընտրախախտումներով և վերջում էլ «Բարգավաճ Հայաստան»-ի ձայները բառացիորեն գողացվել են»,-նշեց նա։