Պետք է պարզվի՝ զինվորներն ինչու էին դրսում․ Փաշինյանը՝ մահվան ելքով վրաերթի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ճամբարակում տեղի ունեցած ողբերգական վրաերթին, որի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, մի քանիսը՝ վիրավորվել։ «Երեկ էլ միջադեպ ունեցանք բանակում. շահագործման ոչ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ճամբարակում տեղի ունեցած ողբերգական վրաերթին, որի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, մի քանիսը՝ վիրավորվել։
«Երեկ էլ միջադեպ ունեցանք բանակում. շահագործման ոչ ենթակա մեքենայով վրաերթի են ենթարկվել զինվորներ, որոնցից մեկը, ցավոք, զոհվել է»,- ասել է Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում։
Վարչապետի խոսքով՝ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ բանակում առկա խնդիրները համակարգային բնույթ ունեն։
«Այս դեպքն էլ է նրա մասին, թե մեր պրոբլեմները ինչ համակարգային նշանակություն ունեն. շահագործման ոչ ենթակա մեքենան քիչ չի՝ վարում են, մի հատ էլ բարձում են, ու էս միջադեպն է տեղի ունենում»,- ասել է նա։
Փաշինյանը նաև նշել է, որ քննությամբ պետք է պարզվի, թե ինչու էին զինծառայողները դեպքի պահին դրսում։
Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների։ Զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը մահացել է։
Մյուս զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։ ՊՆ-ի փոխանցմամբ՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։