ԱԳՆ-ն 1 մլն դոլար կստանա արտերկրում Անկախության 35–ամյակի միջոցառումների համար
ԱԳՆ–ն 1 մլն դոլար կստանա արտերկրում Անկախության 35–ամյակի միջոցառումների համար։
Այդ միջոցառումները ներառում են պաշտոնական ընդունելություններ, համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, գիտաժողովներ, ինչպես նաև Հայաստանի պատմությունը, մշակույթը, զբոսաշրջային և ներդրումային հնարավորությունները ներկայացնող ծրագրեր։
Նախագծով առաջարկվում է 260 մլն դրամը վերցնել ԱԳՆ-ի այն ծրագրից, որը ստեղծվել էր Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով Հայաստան վերադարձած քաղաքացիների ավիատոմսերի փոխհատուցման համար։ Նախարարությունը հիմնավորում է, որ այդ ծրագրով փաստացի բավարարված հայտերի գումարը կազմել է շուրջ 140 մլն դրամ, ինչի արդյունքում ձևավորվել են չօգտագործված միջոցներ։