Խնդրում և հորդորում եմ դիմադիր և ընդդիմադիր բոլոր պատգամավորներին՝ եկեք լինենք միասնական․ Կնյազ Հասանով

Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանի բացման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը, որը վարում է խորհրդարանի առաջին նիստը, կոչով դիմել է պատգամավորներին։

«Ինձ համար հաճելի, միաժամանակ պատվաբեր և պատասխանատու պահ է։ Որպես տարիքով ավագ պատգամավոր՝ իմ տարիքը հաշվի առնելով, ինձ հնարավորություն է ընձեռվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ, 7-րդ, 8-րդ և այսօր էլ 9-րդ գումարման առաջին նստաշրջանը բացելու համար։

Երևի իմ տարիքը հնարավորություն է տալիս նաև մի մեծ խնդրանքով դիմել ձեզ։ Ես խնդրում և հորդորում եմ իմ դիմադիր և ընդդիմադիր բոլոր քույր և եղբայր պատգամավորներին՝ եկեք լինենք միասնական, մի կողմ թողնենք բոլոր տարաձայնությունները, հավաքվենք մեր պետության և կառավարության շուրջ, անենք ամեն ինչ, որպեսզի մեր երկիրն ընթանա ճիշտ զարգացման ճանապարհով»,- ասել է նա։

Այս թեմայով
am