ՀՀ կառավարությունը հրաժարական տվեց. Փաշինյանը ստորագրեց և ուղարկեց ՀՀ նախագահին (Տեսանյութ)
ՀՀ կառավարությունը հրաժարական է տալիս։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկի կապակցությամբ, Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն, ստորագրել է կառավարության հրաժարականի մասին գրությունը և այն ուղարկել Հանրապետության նախագահին։
Փաշինյանը հիշեցրեց, որ մինչև նոր կառավարության ձևավորումը կառավարության անդամները շարունակելու են կատարել իրենց պարտականությունները։
Նա նաև նշեց, որ խորհրդարանական մեծամասնությունն այսօր Հանրապետության նախագահին կներկայացնի վարչապետի թեկնածուին, որից հետո տեղի կունենա վարչապետի նշանակումը՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով։