Սոնա Ղազարյանն ընտրվել է Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է  նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է։

9-րդ գումարման ԱԺ պատգամավորության թեկնածու Սոնա Ղազարյանն ընտրվել է Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու:

Ղազարյանն այս մասին տեղեկությունը հաստատել է լրատվամիջոցներին: Նա հավելել է, որ հանձնաժողովի նախկին նախագահի՝ Արման Եղոյանի հետ ունեն ընկերական ու ջերմ հարաբերություններ:

Նշենք՝ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն էին հենց Արման Եղոյանն ու Սոնա Ղազարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լուսինե Բադալյանն ընտդվել էր առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու:

Այս թեմայով
am