Ծառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության
Վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ հրավիրել են ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն՝ հարցաքննության նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Իվետա Տոնոյանը։
Հարկ է հիշեցնել, որ հուլիսի 6-ին վաղ առավոտյան խուզարկություններ էին անցկացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար և բարերար Գագիկ Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։