Հերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Քննչական կոմիտեում հերթական սկանդալն է եղել։ Իրավապահները պարզել են, որ ՔԿ-ի քննիչ Վազգեն Աբգարյանը, քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարելիս, որպես ապացույց վերցրել և կնքել է 500 ԱՄՆ դոլարն ու 40 եվրոն, սակայն, հետագայում հափշտակել է այդ գումարը։ Այնուհետև, անհետացումը քողարկելու նպատակով, կնքված ծրարի մեջ տեղադրել է երկրորդ՝ նույնաբովանդակ ծրար։

Քրեական վարույթը, մեր տեղեկություններով, որի շրջանակում մեղադրյալի տանը խուզարկություն է կատարել Աբգարյանը, առնչվել է թմրանյութ իրացնելուն։ Հետագայում, երբ գործը մտել է դատարան՝ ապացույցների հետազոտության ժամանակ պարզվել է, որ արտաքին անխախտ ծրարի ներսում եղել է պատռված երկրորդ ծրարը, իսկ գումարը՝ բացակայել։ Այստեղ էլ բացահայտվել է հանցանքը, եւ քննիչ Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել։ Արդեն նախկին քննիչի գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս թեմայով
am