Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրվել է 1 միլիարդ դրամ գրավ և երկրից բացակայելու արգելք

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը։ Այս մասին meganews.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դատախազությունից գործի մանրամասներ չեն ներկայացրել՝ նշելով, որ դրանք վերաբերում են նախաքննությանը։

Հիշեցնենք, որ դատախազը նախօրեին Նարեկ Կարապետյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն հարկադրելը՝ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի միջոցով) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում)։

Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երկու օր տևած քննարկումից հետո, համաձայնություն էր տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, սակայն մերժել էր նրան կալանավորելու համար Դատախազության ներկայացրած միջնորդությունը։

Այս թեմայով
am