Սյունիքում ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս է այցելել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը

Անահիտ Մանասյանը հանդիպել է հրամանատարական և սպայական կազմերի ներկայացուցիչների հետ, շրջայց է կատարել զորամասի տարածքում, ընդգծել, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է իր գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը։ 

 

Մանասյանն առանձնահատուկ կարևորել է ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման, կյանքի իրավունքի երաշխավորման, զինվորական կարգապահության ամրապնդման, ինչպես նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի պահպանման և բարելավման ուղղությամբ համալիր ու շարունակական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Այս թեմայով
am