Արայիկ Հարությունյանը` ՀԱՕԿ նախագա՞հ

Ինչպես արդեն  հայտնել ենք, այսօր Արայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել: Տարածվում են լուրեր, թե նա շուտով կնշանակվի ՀԱՕԿ (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե) նախագահ:

Հիշեցնենք, Արայիկ Հարությունյանը դեռ ապրիլին ասել էր, որ Գագիկ Ծառուկյանը շուտով կդառնա 70 տարեկան ու իրավունք չունի հավակնելու կոմիտեի նախագահի պաշտոնին։ Ավելին, Արայիկ Հարությունյանի գլխավորած Ծանրամարտի ֆեդերացիան դիմել էր դատարան` Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու համար։
Ծառուկյանի թիմակիցները դա քաղաքական հաշվեհարդար էին որակել։ 

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:

Այս թեմայով
am