«Առինջ Մոլ»-ում կատարված գործողությունների արդյունքում 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է. Տոնոյան

«Քննչական մարմինները վաղ առավոտից զննություն են իրականացրել, որի արդյունքում կասեցվել է 10-15 տաղավարի գործունեությունը։ Ընդհանուր առմամբ «Առինջ Մոլ»-ի աշխատանքը չի դադարեցվել, և առևտրի կենտրոնը շարունակում է գործել բնականոն ռեժիմով։

Կասեցման հիմքում նշվել է այն հանգամանքը, որ տվյալ տաղավարները տեղակայված են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի պահպանման գոտում։ Այս հարցով արդեն զբաղվում են մեր փաստաբանները՝ ներկայացնելով համապատասխան իրավական հիմնավորումներ։

Ընդհանուր առմամբ «Առինջ Մոլ»-ում գործում է մի քանի հարյուր տաղավար»,– MegaNews-ին հայտնել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Մարգարիտա Դավթյան 

Այս թեմայով
am