«Առինջ մոլ»-ում ստուգումները կապված են խոշոր չափերի հարկեր թաքցնելու կասկածի հետ
Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում ՊԵԿ-ը վաղ առավոտից ստուգումներ է իրականացնում։ meganews-ի տեղեկություններով, ստուգումները կապված են խոշոր չափերի հարկերի հնարավոր թաքցման կասկածների հետ։
ՊԵԿ-ից, սակայն, ստուգումներին առնչվող որևէ տեղեկություն չտրամադրեցին՝ միայն նշելով, որ հրապարակման ենթակա ցանկացած տեղեկատվություն օպերատիվ կերպով տրամադրվում է։