ՀՐԱՏԱՊ. Ոստիկանությունը Երևանում ուժեղացված ծառայություն է իրականացնում
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը Երևանում անցել է ուժեղացված ծառայության։
«Մեգանյուզին» հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից՝ հաստատելով մեր ունեցած տեղեկությունները։ Թե կոնկրետ ինչով է պայմանավորված մայրաքաղաքում ուժեղացված ռեժիմի անցնելը, այս պահին պաշտոնապես այլ մանրամասներ չեն հաղորդվում։
«Մեգանյուզը» շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը և հավելյալ տեղեկություններ կփոխանցի ավելի ուշ։