Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ. Աբովյան

«Չի կարելի Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները դիտարկել բացառապես այս կամ այն խմբի նեղ տնտեսական շահերի տեսանկյունից»,-գրում է Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Արման Աբովյանը՝ հավելելով.

«Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ և շատ ավելի լուրջ հետևանքներ։ Սա պարզապես հարված չէ մեկ մարդու կամ սեփականության վերաբաշխման հերթական փորձ։ Սա հարված է Հայաստանի տնտեսական կարևորագույն հենասյուներից մեկին, հազարավոր աշխատատեղերին, երկրի ներդրումային ներուժին և, ի վերջո, հայկական պետականությանը։

Հենց այդ պատճառով տեղի ունեցողը վաղուց արդեն դուրս է եկել սովորական քրեական կամ գույքային վեճի շրջանակներից։ Այս գործողությունների գինը կարող է լինել այն հսկայական վնասը, որը կհասցվի ամբողջ Հայաստանին։

Տվե՛ք ինքներդ ձեզ ընդամենը մեկ հարց. ո՞ւմ է սա ձեռնտու։ Այդ հարցի պատասխանը շատ բան է բացատրում և թույլ է տալիս հասկանալ, թե իրականում ում շահերն են այսօր սպասարկվում։

Այս թեմայով
am