«Էս երկրում անխոցելի մարդ չկա, առյուծներն էլ են խոցելի»․ Ավետիս Առաքելյան
|
«Էս երկրում անխոցելի մարդ չկա, առյուծներն էլ են խոցելի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե հնարավո՞ր է նա հրաժարվի ավագանու մանդատից և խորհրդարան էլ չգործուղվի, որովհետև խոցելի թեկնածու է, քրեական գործերով է անցնում։ «Ինձ թվում է՝ ձեզ էլ էին ասել, որ եթե ես չլինեի վարչապետ, դուք էլ կխոցվեք, ձեր հանդեպ էլ հետապնդումներ կսկսվեն»,- դիմելով լրագրողներին ասել է Առաքելյանը։ «Էս երկրում անխոցելի մարդ չկա, և չեմ եմ կարծում, որ դա ինչ որ նշանակություն ունի կամ այդ խոցելիությունը մեր ուժում քննարկման թեմա է, որովհետև մեր ուժի ղեկավարը՝ Սամվել Կարապետյանը, այսօր հետապնդման մեջ է և տնային կալանքի տակ։ Ընդդիմադիր բոլոր ուժերն էլ խոցելի դաշտում են գտնվում, եթե այդպես նայենք՝ մարդ չգնա՞ ԱԺ»,- հավելել է պաշտոնյան։ |