Այսօրվանից բոլոր հին տրոլեյբուսները փոխարինվել են նորերով. Ավինյան (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսաուղերձով հայտնել է, որ այսօրվանից բոլոր հին տրոլեյբուսները փոխարինվել են նորերով։
«Այդ առիթով շնորհավորում եմ բոլորիս»,-ասել է նա։
Ավելի վաղ «Երևանի էլեկտրատրասնպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը հայտնել էր, որ Երևան բերված 45 տրոլեյբուսից 30-նն արդեն գիծ է դուրս բերվել և շահագործվում է:
«45 նոր տրոլեյբուսից 30-ն արդեն գիծ են դուրս բերվել, վաղվանից 15-ն էլ դուրս կգան: Հին տրոլեյբուս այլևս չի լինելու»,-ասել էր Բեջանյանը: