Գազամատակարարման դադարեցում՝ Կոտայքի մարզում
Հունիսի 2-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր քաղաքների, Սոլակ, Քաղսի, Լեռնանիստ, Ջրառատ, Աղավնաձոր, Մեղրաձոր, Մարմարիկ, Արտավազ, Ձորակ, Փյունիկ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։