«ՀՈՒՍՈ ԱՌԱԳԱՍՏ 2026»-ը սկսել է նավարկությունը

 «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը Բարդերի ակումբի աջակցությամբ 12-րդ անգամ մեկնարկել  է «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգայինփառատոնը, որն իր շուրջ համախմբելու էհեղինակային երգի Բարդ ժանրիներկայացուցիչներին, սիրահարներին, սկսնակկատարողներին և արտասահմանյան հյուրերին: Այստարի ևս փառատոնն  ընթանալու է 3 փուլով.

        Նախընտրական փուլը կավարտվի հունիսի10-ին հայտերի ընդունումով: Այս տարի ևս դիմելկարող են ինչպես բոլոր նրանք , ովքեր գրում ուկատարում են երգեր՝ կիթառի նվագակցությամբ, այնպես էլ այլ հեղինակների ստեղծագործությունները սեփական մեկնաբանությամբ կատարողները։

 

      Նախնական ընտրությունն անցած հայտատուները կմասնակցեն  ընտրական փուլի եզրափակիչ համերգին, որը տեղի կունենա  հունիսի 20-ին, Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկայինթատրոնում։ Համերգի ընթացքում ժյուրիի անդամները կընտրեն լավագույններին, որոնք հնարավորություն   կստանան  մասնակցելու փառատոնի սևանյան փուլին։ Փառատոնի ժյուրիիկազմում  են երգահաններ Էդուարդ Զորիկյանը, Արմինե Հայրապետյանըև Գագիկ Շիբոյանը: Հարկ է նշել, որ ընտրված մասնակիցների կացության և սննդի ծախսերը, ինչպես միշտ, կհոգան փառատոնի կազմակերպիչները։

 

     Փառատոնի սևանյան փուլը, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 17-ից 19-ը, Գեղարքունիքի մարզիՇորժա գյուղին հարակից «WishUp» հանգստյան գոտում, կներառի երկու համերգային օր։ Համերգներին կմասնակցեն այս տարվա ընտրական փուլի արդյունքում ձևավորված, ինչպես նաև նախորդ տարիների «Լավագույն տասնյակների» ներկայացուցիչները, հեղինակային երգի ժանրի ավագ սերնդի ներկայացուցիչները և արտերկրից ժամանած տասնյակից ավելհանրաճանաչ երգահաններ(Բելառուս, Բելգիա, Էստոնիա, Լատվիա, Ռուսաստան, Լեհաստան,Վրաստան, ԱՄՆ , Ֆրանսիա և այլն ) :

          Փառատոնի գալա համերգը, որը տեղի կունենա հուլիսի 18-ին, կամփոփվի հավաստագրերի, շնորհակալագրերի ու խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ։

       «Հուսո առագաստ» փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից ևիրականացվում է տարբեր կազմակերպությունների և ընկերությունների հովանավորությամբ  և աջակցությամբ, այդ թվում  նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության։

    Փառատոնի հիմնական նպատակն էհայտնաբերել սկսնակ հեղինակ-կատարողներին ու խթանել նրանց ստեղծագործական գործունությունը,բեմ տրամադրել, ինչպես նաև ստեղծել մշակութային միջավայր՝ ապահովելով շփում տարբեր սերունդների ստեղծագործողների, հեղինակային երգի սիրահարների և երգահանների միջև։

 

Այս թեմայով
am