Ահարոն Սահակյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորանքը՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ։

Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, ինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ մեր փոքրիկ քաղաքացիներին։ 

Այս օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ յուրաքանչյուր երեխա մեր պետության ամենամեծ հարստությունն է ու մեր պարտքն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երեխաները կզգան սեր, հոգատարություն, պաշտպանվածություն և հնարավորություն կունենան լիարժեք զարգացնելու իրենց կարողություններն ու երազանքները։

Սիրելի՛ երեխաներ, դուք եք մեր վաղվա օրը, մեր հույսն ու հավատը։ 

Մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, առողջություն, երջանկություն, խաղաղ երկինք։ Թող ձեր կյանքը լցված լինի միմիայն ժպիտներով ու սիրով, իսկ մենք' մեծերս, կանենք ամեն ինչ, որպեսզի դուք միշտ ժպտաք' վայելելով ձեր անհոգ ու երջանիկ մանկությունը։

Այս թեմայով
am