«Բերանս մի՛ փակի». ինչպես զոհվածի հարազատին հեռացրին հավաքի վայրից
|
«Բերանս մի՛ փակի: Ես հո տեռորիստ չեմ»,- դիմելով Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներին՝ ասաց տղամարդը: «Թողե՛ք, ես իմ պահանջն եմ բարձրաձայնել. իմ տղուն տարավ, վառեց Ազատ գյուղում: Ես Արամ Մանուկյանի պապիկն եմ, անունս Արտյոմ Գրիգորյան է»,- նշեց նա: Ավելի վաղ Փաշինյանը հորդորել էր ուշադրություն չդարձնել քաղաքացու արտահայտությանը՝ նշելով, թե «հիմա թրենդ է դարձել. ամեն տեղ մի մարդ ուղարկում են»: |