Պարզաբանում Գարեգին Նժդեհ փողոցում իրականացվող սալիկապատման աշխատանքների վերաբերյալ
????️Հարգելի՛ բնակիչներ,
Սոցիալական հարթակում տարածվել է ապատեղեկատվություն այն մասին, թե իբր Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնական լրահոսում հրապարակվել է կեղծ տեղեկություն՝ կապված Գարեգին Նժդեհ փողոցում իրականացվող սալիկապատման աշխատանքների հետ։
Մասնավորապես շրջանառվում է պնդում, թե աշխատանքները կատարվել են 2025 թվականին, մինչդեռ վարչական շրջանի կողմից նշվել է 2021 թվականը։
Հարկ ենք համարում պարզաբանել, որ Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվում է բացառապես ճշտված և ստուգված տեղեկատվություն։
Ներկայում իրականացվող սալիկների փոխարինման աշխատանքները վերաբերում են այն հատվածներին, որտեղ վերջին հիմնանորոգումն իրականացվել է դեռևս 2021 թվականին։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2025 թվականին սալիկապատված հատվածները գտնվում են պատշաճ վիճակում, անվնաս են և տվյալ տարածքներում որևէ փոխարինման աշխատանք նախատեսված չէ։
Նշենք նաև, որ Գարեգին Նժդեհ փողոցի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 10.000 քմ, որից սալիկների փոխարինում այս տարի նախատեսված է իրականացնել ընդամենը 2100 քմ հատվածում։
Աշխատանքներն իրականացվում են բացառապես անհրաժեշտությունից ելնելով՝ հաշվի առնելով սալիկների վնասվածության աստիճանը, որը գնահատվել և արձանագրվել է ոլորտի մասնագետների կողմից։
Հարգելի՛ բնակիչներ, կոչ ենք անում չտրվել ապատեղեկատվությանը և չմասնակցել չճշտված տեղեկությունների տարածմանը, որոնք նպատակ ունեն խաթարելու բնակիչ–համայնք առողջ և կառուցողական հարաբերությունները։