Խուզարկում են ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ բերման ենթարկված քաղաքացու տունը

Իրավապահներն այս պահին խուզարկում են երկու օր առաջ Շենգավիթում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու՝ Արտակ Ավետիսյանի տունը։ Այս մասին «Նյու»-ի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հարցին՝ մեղադրանք առաջադրվե՞լ է Արտակ Ավետիսյանին և ի՞նչ խափանման միջոց է կիրառվել, փաստաբանը պատասխանել է. «Խափանման միջոց դեռևս չի ընտրվել, միջնորդություն են պատրաստում։ Մեղադրանք, կարծեմ արդեն առաջադրվել է։ Դեռևս չեմ շփվել քննչականի հետ, չգիտեմ, թե ինչ հոդվածով է առաջադրվել մեղադրանքը։ Ավելի ուշ մանրամասները ուղիղ եթերում կհայտնեմ»։

Այս թեմայով
am