Ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի հաշվին ոչ առևտրային կազմակերպություններին և ԶԼՄ-երին հատկացումներ կկատարվեն
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է նախագիծ, որով սահմանվում է ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի հաշվին ոչ առևտրային կազմակերպություններին և ԶԼՄ-երին հատկացումներ կատարելու կառուցակարգերի ձևավորումը։
Aysor.am-ի փոխանցմամբ՝ նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ոչ առևտրային կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների կայուն ու շարունակական գործունեությունը կարևոր նշանակություն ունի անկախ քաղաքացիական հասարակության ու ազատ, անկողմնակալ խոսքի զարգացման քաղաքականության տեսանկյունից։
«Խնդիրն այն է, որ ոչ առևտրային կազմակերպություններին և զանգվածային լրատվության միջոցներին ֆիզիկական անձանց կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու կառուցակարգեր ձևավորված չեն։
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ տեղի կունենա պետական բյուջեի ծախսերի ավելացում, իսկ եկամուտների էական նվազեցում տեղի չի ունենա»,-ասված է հիմնավորման մեջ։