Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 7-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Հացավան, Աշոտավան, Շաքի գյուղերի և հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: