Կամավորների հերթագրումը շարունակվում է՝ Հատիսի ծրագրում

???? Սիրելի’ հայրենակիցներ,
Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին սիրով տեղեկացնում եմ, որ  կրկին մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար։ Կամավորների առաջին խումբն այսօր արդեն Հատիսի գագաթին էր։ Ինչպես մարզային հանդիպումներից մեկի ժամանակ խնդրանքին ի պատասխան խոստացել էր Գագիկ Ծառուկյանը՝ ասորական համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ այսօր մեծ ոգևորությամբ  լծվել էին արձանի կառուցման կամավորական աշխատանքներին։ 
????Ձմռան ցուրտ ամիսներին անգամ  շինարարությունը չի դադարել և այսօր շարունակվում է նոր ուժով ու նոր շնչով։  Սա պարզապես կառույց չէ․ սա ազգային վերածննդի, ներքին համերաշխության, աշխարհին ներկայանալու նոր խորհրդանիշ է է։ Սա մի ճանապարհ է, որտեղ յուրաքանչյուր դրված քար, յուրաքանչյուր լցված  շաղախ դառնում է ձեր անձնական ներդրումը պատմության մեջ։  Եվ մի օր  հպարտությամբ  ձեր զավակներին ու թոռներին կպատմեք, որ այս վեհ կառույցի մեջ կա նաև ձեր ձեռքերի ջերմությունը։
☎️ Բոլոր ցանկացողները կարող են հերթագրվել՝  գրելով մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին կամ զանգահարելով տեղեկատվական գրասենյակ՝  010 600 601 հեռախոսահամարով։
???? Սիրո՛վ սպասում ենք յուրաքանչյուրիդ։
Եկե՛ք միասին կերտենք պատմություն։

Մանրամասները՝տեսանյութում

Այս թեմայով
am