Նուբարաշենի աղբավայրի պայթյունից տուժածների վիճակը կայուն ծանր է. քաղաքապետին մանրամասներ են հայտնել

Նուբարաշենի աղբավայրի պայթյունից տուժածների վիճակը կայուն ծանր է:

Այս մասին տեղեկությունը հայտնել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նշվել է, որ սանհանգույցում արտառոց հոտ է եղել, տնօրենը փորձել է ճշտել՝ ինչն է պատճառը, մտել է ներս, լույսը միացրել, ու պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ բժիշկների՝ այս պահին նա կայուն ծանր վիճակում է։

Տուժած աշխատակցի վիճակն էլ է կայուն ծանր։

«Առավոտվա դրությամբ և՛ տնօրենի, և՛ աշխատակցի մոտ մի փոքր դրական դինամիկա կա, 15 տոկոս ախտահարում կա այս պահին ձեռքերի և դեմքի շրջանում։ Նրանց շնչառական օրգաններն ախտահարված չեն, մաքուր են»,- զեկուցվել է նիստում:

Այս թեմայով
am