Երևան-Գյումրի ավտոերթին ժամը 9:30-10:00-ի միջակայքում մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ

Իրազեկ քաղաքացիների միավորումը հայտարարություն է տարածել Երևան-Գյումրի ավտոերթի մասնակից մեքենաների քանակի վերաբերյալ։

 

«Այսօր՝ ապրիլի 19-ին, Երևան–Գյումրի Մ-1 ավտոճանապարհով անցկացվել է ավտոերթ։ 

 

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» իրականացրել է ավտոերթի տեսանկարահանում Երևան–Գյումրի Մ-1 ավտոճանապարհի Ուջան բնակավայրի հարևանությամբ՝ ավտոերթի մեկնարկի վայրում, 9:30–10:00-ի միջակայքում: Մեքենաների հաշվարկի արդյունքում պարզվել է, որ ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա»,- նշված է հայտարարության մեջ։

 

Այս թեմայով
am