Ն. Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթաի մասին

Ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի դեպքերի․ Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարին։

«Իհարկե, շատ էլի տխուր իրադարձություններ են տեղի ունեցել:

Խնդրում եմ՝ ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ և պահել երթևեկության կանոնները։ Հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի դեպքերի»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:

Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել: Կազմակերպվել է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:

Այս թեմայով
am