«Պայքար՝ հանուն արժանապատվության». Սոսե Չանդոյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Փաստաբան Սոսե Չանդոյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ մասնավորապես դիմելով հերոսների մայրերին․
«Սիրելի՛ հայ մայրեր, խորին երախտագիտությամբ եմ ընդունում Ձեր շնորհավորանքը՝ որպես վստահության ու արժանապատիվ պայքարի վկայություն։
Խոնարհվում եմ Ձեր հերոս որդիների սխրանքի և Ձեր տոկունության առջև։ Իմ պայքարը շարունակելու եմ աննահանջ հավատով և նույն նվիրումով։
Միաժամանակ, սիրով շնորհավորում եմ բոլոր կանանց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթելով ամենալուսավորն ու գեղեցիկը»,- գրել է փաստաբանը: