«Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհը մեկուսացվել է

Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհը ժամը 21։11-ին մեկուսացվել է։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Հաղորդվում է, որ փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր:

Ըստ նախնական տվյալների՝ Կանազ մշակույթի տանը բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Այս թեմայով
am