Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը մահացել է
Մարտի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:10-ի սահմաններում SHACMAN մակնիշի բեռնատարը Վաղարշյան փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հետիոտնը փողոցն անցել է հետիոտնի համար նախատեսված անցման վայրով։