Մենք հրաժարվեցինք անվտանգության երաշխավորից և պետություն դարձանք․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում այսօր հայտարարեց՝ եթե աշխարհի ու միջազգային հարաբերությունների վերաբերյալ պատկերացումները մնային այնպիսին, ինչպիսին էին 2018, 2019 կամ 2020 թվականներին, ապա Հայաստանն այսօր չէր կարող լինել։

«Որ այս տեմպով գնաք՝ հասնելու եք 3-րդ դասարանում իմ գրած ոտանավորներին, գալու եք ու ասեք՝ «բա դու, 3-րդ դասարանում..., էն ժամանա՞կ էիր դու ստում, թե հիմա»»,- ասաց Փաշինյանն՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի միացրած ձայնագրության, որում Նիկոլ Փաշինյանը խոսում է երաշխավորով խաղաղության մասին։

Նա ասաց, որ ընդդիմությունը չի հասկանում, թե ինչու չեն լինելու մյուս Ազգային ժողովում։

«Դուք ամեն օրվա հետ ավելի չեք լինելու մյուս խորհրդարանում»,- պնդել է Փաշինյանը։

Հավելեց, թե հասկացել են մի բան՝ եթե Հայաստանը չլինի իր խաղաղության երաշխավորը՝ ոչ մեկը չի լինի երաշխավոր. «Որովհետև մեր խաղաղությունը մենակ մեզ է պետք»։

Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, թե երբ Հայաստանը հրաժարվեց անվտանգության երաշխավորից, դարձավ պետություն։

«Մեր վրա խաբար էլ չի եղել, որ մենք պետություն չենք»,- նշել է նա։

Ըստ Փաշինյանի՝  փոփոխվող աշխարհում նա, ով չի փոխվում, արժանանում է «դինոզավրի ճակատագրին»։

«Այո՛, ես չեմ բացառում, որ վեց ժամվա ընթացքում կարող է իրադրությունը այնպես փոխվել, որ շատ գնահատականներ վերափոխես, ու այն երկրները, որոնք այդպիսին չեն, հայտնվում են բաստուրմայի կարգավիճակում, որոնց մանր-մանր կտրտրում են»,- հայտարարել է նա։

Այս թեմայով
am