«Նման բան չկա, այդ անձնավորությունը ստում է». Սուրեն Պապիկյանը՝ Արման Թաթոյանի մասին

«Ձեր նշած անձնավորությունը ստում է»,  ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պնդեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն՝ արձագանքելով Արման Թաթոյանի այն հայտարարությանը, որ ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել:

«Նման բան չկա, սիրելի՛ հայրենակիցներ»,- ասաց նա։

Պապիկյանի խոսքով՝ ՀՀ-ում կան կուսակցություններ, որոնց «արբանյակները» մեկ նպատակ ունեն՝ սարսափ տարածել։ Պապիկյանը պնդեց՝ դրանք  «մահվան, պատերազմի և ապատեղեկատվության ընդհանրական կուսակցություններն են», որոնց նպատակն է «խաթարել Հայաստանի խաղաղության ճանապարհը»։

Նշենք, որ  «Միասնության թևեր» շարժման համակարգող Արման Թաթոյանն այսօր անվտանգային հարցերի վերաբերյալ հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ, արբանյակից ստացված լուսանկարների վրա ցույց էր տվել և հրապարակել,որ  ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, ինչը հայաստանյան իշխանությունները թաքցրել են հանրությունից:  

 

Այս թեմայով
am