Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կլինի Վրաստանում
Մարտի 3-4-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան։
Նա Թբիլիսիում կհանդիպի Վրաստանի վարչապետի հետ։
Կկայանա նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ, որից հետո վարչապետները համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։